Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Կանխատեսումներ

Աստղագուշակ (հորոսկոպ) 2015. news.am

Աստղագուշակ (հորոսկոպ) 2015. news.am

ԽՈՅԵՐ

2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր են տարաձայնություներ այն հարցերում, թե որն է օգտակար, պրոֆեսիոնալ, եւ ինչ է ցանկանում ձեր հոգին:

 

Ուշադրություն դարձրեք փետրվար-օգոստոս ժամանակահատվածի վրա: Այդ ընթացքում  հավանական են անսպասելի եւ հաճելի առաջարկներ օտարերկրացիների կողմից, միգուցե բացվեն արտասհամանում սովորելու հնարավորություններ: Անձնական կյանքը, ինչպես եւ աշխատանքը, այդ շրջանում կեռա: Հնարավոր են վառ սիրավեպեր հիմնականում ֆինանսապես կայուն անձանց հետ: Նրանք, ովքեր երեխա ունենալու մասին են երազում, հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքը: Տարվա երկրորդ կեսը կանցնի առավել հանգիստ: Դուք կկենտրոնանաք աշխատանքի վրա, սակայն տարվա վերջ արժե ուշադիր եւ զգոն լինել, որպեսզի խուսափեք խարդախություններից, որոնք կապված են կարիերայում առաջ գնալու հետ: 

 

ՑԼԵՐ 

2015 թվականը ձեզ համար շրջադարձային է լինելու, որը կազատի ձեզ անցյալից եւ դուռ կբացի դեպի ապագա: Ինչպես անցնող տարի, այնպես էլ՝ այս, շատ Ցլեր զբաղված կլինեն կյանքի փիլիսոփայական իմաստավորմամբ, եւ 2015-ին էլ դա կլինի առաջնային: Հնարավոր է որոշները կրոնափոխության դիմեն, տարվեն էզոթերիկայով եւ մոգությամբ: Կտրուկ փոփոխությունների կենթարկվի նաեւ կարիերան: Որոշ  Ցլեր անգամ կսկսեն նոր մասնագիտություն ուսումնասիրել: Դա տեղի կունենա հունվար ամսին: Եթե տարվա առաջին կեսին ձեր ուշադրությունը ուղղված կլինի ընտանեկան հարցերին, ապա տարվա վերջին չորս ամիսներին դուք կցանկանաք մոռանալ այդ հարցերն ու փիլիսոփայական  մտքերը:

 

Շատ Ցլեր 2015 թվականին կբացահայտեն իրենց ստեղծագործական ջիղը: Ոմանց մոտ ցանկություն կառաջանա երեխաներ ունենալ: Չի բացառվում նաեւ երեխա որդեգրելու ցանկությունը: 2015-ին Ցլերի համար հատուկ նշանակություն կունենան ընկերական հարաբերությունները: Դուք կցանկանաք ձեզ շրջապատել միայնայն մարդկանցով, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու արժեքները:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր տարի: Երկվորյակներից շատերը եկող տարի ձեռք կբերեն նոր ընկերներ ու ծանոթներ: Դուք կգտնեք հետաքրքիր մարդկանց այնտեղ, որտեղ չէիք մտածել փնտրել՝ օրինակ հարեւանների, դպրոցական ընկերների կամ նրանց շրջանում, որոնց դուք ընդունում եք որպես ձեր կյանքի առօրյա ֆոն: Այդ ծանոթությունները մեծ դեր կխաղան ինչպես ձեր անձնական, այնպես էլ գործնական կյանքում: 2015-ին ամենաշատ ազդեցությունեը ձեզ վրա կունենան ձեր եղբայրները կամ քույրերը: Տարվա միջին հատվածում դուք նրանցից կարող եք ստանալ անսպասելի, սակայն շատ տեղին աջակցություն: 

 

Տարվա երկրորդ հատվածը դուք կնվիրեք ձեր ընտանիքին: Շատ Երկվորյակներ, չնայած իրենց թեթեւսոլիկ բնավորությանը, կցանկանան առավել նստակյաց կյանք վարել: Աստղերը ձեզանից կպահանջեն անկեղծություն ինքներդ ձեր հանդեպ եւ լուրջ աշխատանք զուգընկերոջ հետ հարաբերություններում: Տեղի կունենա ցավոտ, բայց անհրաժեշտ վերաիմաստովորում: Դուք կհասկանաք, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից եւ ինչ եք պատրաստ տալ նրան դրա դիմաց:

 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետիններին իրադարձություններով հագեցած տարի է սպասվում: Դուք ստիպված կլինեք մի լավ չարչարվել, սակայն ստացված արդյունքը կարող է գերազանցել ձեր բոլոր սպասելիքները: 2015-ին ձեզ համար առավել արդիական կլինի անձնական կյանքի եւ աշխատանքի համատեղումը: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ իրենց ներկայիս հարաբերությունները խանգարում են իրենց պրոֆեսիոնալ զարգացմանը եւ կորոշեն բաժանվել սիրելիներից, իսկ մյուսներն էլ կհանդիպեն իրենց կեսերին աշխատավայրում:

 

 Գալիք տարում դուք մեծ ցանկություն կունենաք ապրել ձեր հաճույքի համար, թույլ տալ ձեզ ավելին, քան սովորաբար թույլ եք տալիս եւ մի փոքր շեղվել ձեզ հատուկ խնայողությունից: Տարվա առաջին կեսին դա ձեզ կհաջողվի, իսկ տարվա երկրորդ կեսը հագեցած կլինի հետաքրքիր գործուղումներով եւ աշխատանքում նոր հնարավորություններով: Շատերը կցանկանան փորձել իրենց գրականության կամ մանկավարժության ասպարեզում:  

 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծները 2015 թվականի առաջին կեսում հաստատ չեն ձանձրանա: Առանց այդ էլ ընկերական շրջապատում մեծ համակրանք վայելող Առյուծները էլ ավելի շատ կզգան շրջապատի ուշադրությունն ու հիացմունքն  իրենց հանդեպ: Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում հանրային կամ ստեղծագործ անձանց հնարավորություն կընձռնվի սիրվել հանդիսատեսի կողմից: Դրա հետ մեկտեղ, անսպասելի հայտնիությունը նաեւ խնդիրներ կառաջացնի: Դուք ստիպված կլինեք առավել զգույշ լինել ձեր քայլերի ու խոսքերի մեջ:

 

2015-ին Առյուծները մեկ անգամ չէ, որ ստիպված կլինեն ընտրություն կատարել իրենց իդեալների եւ օգուտի միջեւ: Նման իրավիճակներ ամենից հաճախ կլինեն աշխատավայրում: Որոշ Առյուծներ կցանկանան փոխել իրենց աշխատանքը՝ փնտրելով այնպիսի աշխատանք, որտեղ նրանք ստիպված չեն լինի դեմ գնալ իրենց խղճին:

 

ԿՈՒՅՍԵՐ

Գալիք տարին Կույսերի համար հոգեւոր վերածննդի տարի կլինի, որը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի սիրահարվածության հետ: Դուք կվերանայեք ձեր հայացքները աշխարհի եւ սիրային հարաբերությունների վերաբերյալ, կդառնաք ավելի ռոմանտիկ եւ զգացմունքային: Ձեզ համար կարեւոր կդառնա նաեւ ինքնազոհաբերության թեման: Տարվա առաջին կեսին այս համաստեղության ներկայացուցիչները կարող են տարվել կրոնով, միստիկայով, ինչպես նաեւ բարեգործությամբ: Հնարավոր է սիրահարվածություն այն մարդու հանդեպ, ում դուք կհամարեք ձեր հոգեւոր իդեալը: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դուք կբախվեք ձեր բնավորության մութ կողմերի հետ: Շատ գայթակղություններ կառաջանան, որոնց դժվար կլինի չտրվելը:

 

Տարվա առաջին ամիսներին պետք է զգոն լինել նոր ծանոթերի հանդեպ: Մեծ է խաբվելու հավանականությունը: Սեպտեմբեր ամսից սկսած՝ մինչեւ տարվա վերջ, դուք հզոր ուժ կզգաք ձեր մեջ: Շատերը լուրջ հարցեր կլուծեն՝ կապված բնակարանի հետ, կամուսնանան կամ նոր հարաբերություններ կստեղծեն:   

 

ԿՇԵՌՔՆԵՐ

Ինչպես անցնող տարում, այնպես էլ 2015-ին, Կշեռքների համար արդիական կլինեն միջանձնային հարաբերությունները: Սակայն, ի տարբերություն 2014-ի, գալիք տարի կվերաիմաստավորվեն ո՛չ միայն սիրային հարաբերությունները, այլեւ ընկերական ու գործնական: Շատ Կշեռքներ կորոշեն փոխել իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ եւ դառնալ առավել անկեղծ: Դուք կցանկանաք մաքրել նաեւ ձեր շրջապատը ավելորդ մարդկանցից՝ թողնելով միայն նրանց, ում վրա դուք իսկապես կարող եք հույս դնել: Դա առվել ակտիվ կերպ կզգացվի աշնանը եւ ձմռանը, երբ դուք կդառնաք ինքնամփոփ: Փոխարենը, տարվա առաջին ամիսները հագեցած կլինեն նոր ու հեռանկարային ծանոթություններով, որոնք կազդեն ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Հենց շնորհիվ նոր ծանոթությունների, դուք կկարողանաք դասավորել ձեր անձնական կյանքն ու ապահովել աճը կարիերայում:

 

Կշեռքների սիրելի մարդիկ 2015-ին նորովի կբացահայտվեն նրանց համար: Չի բացառվում, որ անսպասելի իրադարձություններն անձնական կյանքում ստիպեն ձեզ այլ կերպ նայել ընտանիքի անդամների հետ ձեր հարաբերություներին:  

 

ԿԱՐԻճՆԵՐ

Կարիճների փառամոլությունն իր գագաթնակետին կհասնի 2015 թվականի առաջին կեսին: Շատերը կորոշեն կյանքի կոչել վաղուց մտածված ստեղծագործական գաղափարները եւ յուրօրինակ բիզնես նախագծերը: Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արժե ժամանակը ծախսել հին գործերը ավարտին հասցնելու ու նորը մանրակրկիտ մշակելու վրա, իսկ նոր նախագծերը պետք է սկսել ոչ ուշ, քան գարնանը եւ ամռանը: 2015 թվականին շատ Կարիճներ կստանձնեն առաջնորդի դերը ինչպես աշխատավայրում, այնպես էլ ընկերների շրջանում: Ձեր սոցիալական կարգավիճակն այնքան կբարձրանա, որ դուք անհարմարություն կզգաք շփվել ձեր որոշ ծանոթների հետ: Շատերի համար գուցե դա ցավոտ կլինի: Փոխարենը՝ հուլիսից մինչեւ սեպտեմբեր ժամանակահատվածում ձեզ սպասվում են նոր ծանոթություններ՝ հետաքրքիր եւ ստեղծագործ անձնանց հետ, որոնք ձեզ կոգեշնչեն:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հաջորդ տարին Աղեղնավորների համար կդառնա կամքի ուժը պահելու յուրահատուկփորձության շրջան, որն անցնելով, դուք շատ մեծ հնարավորություններ կբացեք ձեր առաջ: Դուք կբախվեք օգտակարի եւ հաճելիի, հնի եւ նորի միջեւ ընտրության առաջ:  Ամենայն հավանականությամբ, այդ ընտրությունը կվերաբերի ֆինանսական հարցերին, որոնցով դուք տարված կլինեք գալիք տարում: Աստղերը ձեզ կոչ են անում 2015-ին փոխել ձեզ բնորոշ թեթեւամտությունը կյանքի հանդեպ առավել լուրջ մոտեցմամբ: Դուք ինքներդ կցանկանք ձեզ հասուն մարդու պես պահել: Փոխությունների սկիզբը կարող է լինել փիլիսոփայությամբ կամ կրոնով տարվելը, որոնց դուք հակված կլինեք տարվա առաջին ամիսներին: Եթե ձեր անձի մեջ անհրաժեշտ փոփոխությունները կատարվեն, ապա 2015-ի սեպտեմբեր ամսից սկսած՝ ձեզ սպասվում է մեծ հաջողություն:

 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Հաջորդ տարին Այծեղջուրների համար լի կլինի առեղծվածով: Դեռ այս տարվանից բռնած ձեր ուղու վերաիմաստավորումը իր գագաթնակետին կհասնի հենց գալիք տարում: Շատերը կցանկանան գտնել իրենց կյանքի իմաստը, զբաղվել բարեգործությամբ: Աստղերը կմաքրեն ձեր կյանքը ավելորդ բաներից՝ անհամապատասխան մարդկանցից, սխալ համոզմունքներից եւ կախվածություններից: Առավել ինտենսիվորեն դա տեղի կունենա ապրիլից օգոտսոս ընկած ժամանակահատվածում: Պետք չէ ափսոսալ այդ կորուստների համար. դրանք ճանապարհ կբացեն ձեր կյանքի վերաիմաստավորման համար: Սեպտեմբերից սկսած՝ այս համաստեղության տակ ծնվածներն առավել նշանակալի կերպ կզգան իրենց վերածննդի արդյունքը: Դուք ձեռք կբերեք նոր ծանոթություններ, մարդկանց, որոնց հետ դուք կկապվեք խորը հոգեւոր կապերով:

 

ՋՐՀՈՍՆԵՐ

Կարելի է ասել, որ գալիք տարի Ջրհոսները կլինեն իրենց տարերքի մեջ. նրանց սպասվում ենինտելեկտուալ բացահայտումներ ու շփումներ: Սակայն, նախքան ներդաշնակության հասնելը, Ջրհոսները ստիպված կլինեն որոշակի փորձությունների միջով անցնել: 2015-ի գլխավոր խնդիրներից կդառնան ընկերական հարաբերությունները: Որոշ մարդիկ կհեռանան ձեր կյանքից, սակայն ժամանակի հետ դուք կհասկանաք, որ այդպես ավելի լավ էր: Շատ Ջրհոսներ հաջորդ տարի առավել լուրջ կվերաբերեն կյանքին, կսկսեն առավել քիչ սավառնել երկնքում: 2015-ին, մասնավորապես առաջին չորս եւ վերջին երկու ամիսներին, դուք կգիտակցեք, որ ձեր հետաքրքրությունները հակասում են ձեր ընկերների կամ ձեզ համար նշանակություն ունեցող այլ մարդկանց հետաքրքրքություններին: Ամենայն հավանականությամբ, դա կվերաբերվի ձեր ֆինանսական կարողություններին: Եկող տարին ձեզ կսովորեցնի պահպանել առողջ էգոիզմի եւ ինքնազոհողության միջեւ հավասարակշռությունը:

 

ՁԿՆԵՐ 

Ձկներին սպասվում է իրադարձություններով լի տարի, հատկապես՝ անձնական կյանքում եւ կարիերայում: Դուք  ձեզ ձեր տարերքի մեջ կզգաք: Ձեր ռոմանտզիմն ու ստեղծագործական կարողություններն ըստ արժանավույնս կգնահատվեն: Որոշ Ձկներ կցանկանան բարձրացնել իրեն դիրքը շրջապատում եւ մեծ ջանքեր կգործադրեն դրա համար: Տարվա առաջին երեք ամիսները եւ վերջին երկուսը շրջադարձային կլինեն այդ գործընթացի համար: Առավել լուրջ փոփոխությունները պետք է ծրագրել տարվա առաջին կեսում:

 

Հաջորդ տարի Ձկներին կանհանգստացնի իրենց ինքնագնահատականը եւ այն, թե ինչպես են իրենց ընդունում ընկերներն ու այլ մարդիկ: Շատերը կհասկանան, որ հոգնել են իրենց դերից, որը պարտադրված է շրջապատի կողմից: Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բարեհաջող կլինի նոր ոճ կերտելու համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dailyhoro.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչ է խոստանում Հրե կապիկն առողջությանը և կարիերային. 1in.am
Ինչ է խոստանում Հրե կապիկն առողջությանը և կարիերային. 1in.am

Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...

Արևելյան աստղագուշակ (հորոսկոպ) 2015՝ կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի. armportal.net
Արևելյան աստղագուշակ (հորոսկոպ) 2015՝ կանաչ (կապույտ) փայտե այծի (ոչխարի) տարի. armportal.net

Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...

Կայքը ցույց է տալիս այն ամենը, ինչ կատարվել է ձեր ծննդյան օրը. tert.am
Կայքը ցույց է տալիս այն ամենը, ինչ կատարվել է ձեր ծննդյան օրը. tert.am

TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...

Գիտե՞ք, որ...
1555թ. մարտի 1-ին, 459 տարի առաջ, Նոստրադամուսը հրատարակեց իր կանխատեսումների գիրքը
1555թ. մարտի 1-ին,  459 տարի առաջ, Նոստրադամուսը հրատարակեց իր կանխատեսումների գիրքը

1555թ. այս օրը Նոստրադամուս կեղծանվամբ հայտնի Միշել դե Նոտրդամը (Michel de Notredame) հրատարակեց իր առաջին կանխատեսումները «Միշել Նոստրադամուսի մարգարեությունները» գրքում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Պատմության էջերից
«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը
«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը

Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...

Հոգեբանի մոտ
2014 թ. հորոսկոպ. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին և ինչպե՞ս դիմավորել Կապույտ Ձիու տարին
2014 թ. հորոսկոպ. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին և ինչպե՞ս դիմավորել Կապույտ Ձիու տարին

2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...

Լուսնային շրջափուլերն ազդում են մարդու առողջության եւ վիրահատությունների արդյունքի վրա
Լուսնային շրջափուլերն ազդում են մարդու առողջության եւ վիրահատությունների արդյունքի վրա

Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Բժիշկները հաստատել են լիալուսնի հզոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա
Բժիշկները հաստատել են լիալուսնի հզոր ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
Ի՞նչ են պատմում քարերը
Ի՞նչ են պատմում քարերը

Քարերի արքան` ԱԼՄԱՍՏԸ, կանխում է ստամոքսի հիվանդությունը, օգնում է ծանր ծննդաբերությանը, կրողին դարձնում թագավորին հաճելի մարդ...

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Առողջության հորոսկոպ
Առողջության հորոսկոպ

Խոյեր

2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը...

Առողջապահության լրատու 18-19.2012
Բարի գալուստ 2013 թվական
Բարի գալուստ  2013 թվական

Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը...

Առողջապահության լրատու 18-19.2012
Օձին գոհացնելու մի քանի պայման
Օձին գոհացնելու մի քանի պայման

Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...

2013 թ. առողջության հորոսկոպ
2013 թ. առողջության հորոսկոպ

Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ...

2013-ը կլինի պատմության ամենատաք տարիներից մեկը. բրիտանացի օդերևութաբաններ
2013-ը կլինի պատմության ամենատաք տարիներից մեկը. բրիտանացի օդերևութաբաններ

Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ